News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Երեւանում՝ ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Բոլթոնը նշեց, որ 1997 թվականից հետո սա ԱՄՆ նախագահի անվտանգության խորհրդականի առաջին այցելությունն է Հայաստան: Ջոն Բոլթոնը արդեն հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Բոլթոնը նշեց, որ Փաշինյանի հետ մոտ 1,5 ժամ տեւած հանդիպման ժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:

ԱՄՆ նախագահի խորհրդականն ընդգծեց ամերիկյան կողմի պատրաստակամությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ «այլ հնարավոր» քայլերով:

Երեւանում Բոլթոնը կրկնեց  Բաքվում արտահայտած միտքը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Միացյալ Նահանգների շահերից է բխում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության կատարած այցի արդյունքները, Իրանի դեմ պատժամիջոցները, Սիրիայում իրավիճակը: Նշվել է Հայաստանի տնտեսությունում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ակտիվացման կարեւորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ