News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երբ կառավարությունն ուզում է եկամտային հարկի ավելի նվազ չափ սահմանել, դա հասկանալի է,  բայց միաժամանակ դա ուզում են փոխհատուցել մասնավոր տրանսֆերտները, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսություններում ձեւավորվող եկամուտները հարկելու ճանապարհով: Այս մասին, NEWS.am-ին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի ներկայացրած գաղափարին, որը ենթադրում է անցնել եկամուտների համատարած հայտարարագրման սկզբունքին:

«Բոլոր դեպքերում հասկանալի է, որ դա որոշակի իմաստով ռիսկային տարրեր է պարունակում պայմանավորված այն հանգամանքով, որ մասնավոր տրանսֆերտները ոչ այլ ինչ են, քան օտար ափերում աշխատող, չարչարվող մարդկանց կողմից այստեղ իրենց ընտանիքի անդամներին առաջնահերթ, անհետաձգելի, կենցաղային ամենակենսական խնդիրները լուծելու համար ուղարկված միջոցներ: Հիմա այդ միջոցների հարկումը, ըստ էության, պետք է հիմնավորել:

Իմ կարծիքով դա հիմնավոր չի կարող լինել, առավելեւս այն պարագայում, որ անուղղակի ձեւով դա կարող է նպաստել, որ տրանսֆերտների օրինական ու տեսանելի հոսքը խիստ պակասի: Մյուս կողմից բոլոր այն մարդկանց մոտ, որոնք Հայաստանում օգտվում էին դրսից ուղարկվող գումարներից, մեծանա արտագաղթելու մտադրությունը»,-հայտարարեց Բոստանջյանը:

Նա նկատեց, որ իհարկե, եթե կառավարությանը հաջողվի իրականություն դարձնել այդ նախագիծը, դա տնտեսության վրա դրական ազդեցություն ունենա. «Մենք առանց այդ էլ ունենք ֆինանսական սուղ միջոցներ, որոնք բավարար չեն: Մենք միջոցներ ենք փնտրում այդ ծախսերը հոգալու համար: Այդ առումով, տնտեսության համար հաստատ վատ չի լինի: Բայց ամենակարեւորը, որ դա չբերի վատ հետեւանքների»:

Տնտեսագետը չբացառեց, որ դա կարող է սոցիալական բողոքի լուրջ ալիք բարձրացնել հանրապետությունով մեկ. «Բանն այն է, որ տրանսֆերտներից օգտվողների ճնշող մեծամասնությունը ըստ էության, շատ փոքր շրջանառություն ունեցող մարդիկ են, եւ նրանց մոտ այդ հնարավորությունների պակասը ավելի կխեղդի: Դա բնականաբար, սոցիալական դժգոհության  առիթ է դառնալու»,-հայտարարեց Բոսջանջյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որի համաձայն, 2020 թվականից  եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, հասարակ գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:

Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի: Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ:

Այս առնչությամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուր»-ին ասել է. «Այո, այդ գումարը, որը մարդը արտագնա աշխատանքի ժամանակ վաստակել է, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ