News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռոյա Ռահմանին ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպանի պաշտոնում նշանակված առաջին կինն է․ հաղորդում է 1TV-ն:

Այդ լուրը հաղորդել է հեռուստաալիքին Աֆղանստանի նախագահ Հարունա Չահանսուրիի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ռահմանին Աֆղանստանի դեսպանն էր Ինդոնեզիայում:

 «Ռոյա Ռահմանին Աֆղանստանի տաղանդավոր դիվանագետներից մեկն է. նա հաջողություններ է գրանցել Ինդոնեզիայում աշխատելու ընթացքում: Ռահմանին շուտով կսկսի իր աշխատանքը որպես ԱՄՆ-ում Աֆղանստանի նորանշանակ դեսպան»,- ասել է Չախանսուրին:

Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Համդուլա Մոհիբը, որն օգոստոսին նշանակվել է ազգային անվտանգության հարցերով Աֆղանստանի նախագահի խորհրդական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ