News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես Կենդանիների իրավունքների հռչակագրի կամ Կենդանիների իրավունքների միջազգային օրվա ճանաչման օգտին Ակցիաների միջազգային օր: Այն հիմնադրվել է 1998 թվականին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստորագրման 50-րդ տարեդարձի օրը: Այն նշվում է Մարդու իրավունքների օրվա հետ, քանի որ տոնը հիմնադրած կազմակերպությունները ցանկանում էին ընդգծել, որ մեր մոլորակի ԲՈԼՈՐ կենդանի էակները կյանքի եւ տառապանքներից պաշտպանության իրավունք ունեն:

«Կենդանիների իրավունքների համընդհանուր հռչակագիրը» (Universal Declaration of Animal Rights) կազմվել է 1977 թվականի սեպտեմբերի 23-ին, Լոնդոնում, Կենդանիների իրավունքների միջազգային լիգայի կողմից եւ հանդիսավորությամբ հռչակվել է 1978 թվականի հոկտեմբերի 15-ին, Փարիզում անցկացված ՅՈՒՆԵՍԿO-ի նիստի ժամանակ: Ավելի ուշ՝ 1990 թվականին, Կենդանիների պաշտպանության միջազգային լիգայի նախաձեռնությամբ, այդ Հռչակագրում որոշ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ