News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Բաքվի նախընտրելի սցենարը այսօր բացահայտեց արտգործնախարար Մահմեդյարովը․ նա հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայերի անվտանգությունը եւ նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ։ Երևանն արձագանքեց արտագործանախարության մամուլի խոսնակի միջոցով․ «Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա»,- հայտարարեց Աննա Նաղդալյանը: Ստեփանակերտից Մահմեդյարովի հայտարարությունը գնահատեցին որպես ապակառուցողական, նախագահի մամուլի քարտուղարը խորհուրդ տվեց չիրականացված երազանքներին դիմելու փոխարեն՝ փոխել հռետորաբանությունը եւ սկսել ուղիղ բանակցություններ պաշտոնական Ստեփանակերտի հետ:

Երևան քաղաքի բյուջե նախագիծը ավագանին ընդունեց՝ 38-ը կողմ էին, 5-ը դեմ։ Մինչ այս՝ դեմ-երը բավականին թեժացրին քննարկումը՝ հունից հանելով քաղաքապետին։ Այսպես՝ Դավիթ Խաժակյանի պնդմանը, թե քաղաքային իշխանությունը պատրաստվում է միայն երկու տարի հետո ներդնել տրանսպորտային ցանցը, Մարությանը նյարդային արձագանքեց։

Հայկ Մարությանը նաեւ փորձեց հաշվել պետության կորցրած փողերը, նախորդ ավագանիում գործած ընդդիմադիրներին՝ ասաց՝ ամիսը 55 հազար եք ստացել եւ փոխարենը ոչինչ չեք արել։

Քաղաքապետի անբավարար գնահատականին Խաժակյանը հայտարարեց քուանշ։ Մարությանին օգնության հասան թիմակիցներ «Իմ քայլից»․ դահլիճը աղմկեց։

Սփյուռքի նախարարության լուծարման դեմ բողոքին այսօր միացել են Հայաստանում հաստատված սիրիահայերը և իրաքահայերը։ Նրանք մտահոգություն են հայտնել, թե արդար չէ մեկ որոշմամբ ոչնչացնել այն կառույցը, որ համակարգում է Հայաստանի եւ աշխարհի հայերի կապը։ Սփյուռքահայերը երթով շարժվել են կառավարություն, եւ նամակ հանձնել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Եվս մեկ ցմահ դատապարտյալ՝ ազատության մեջ։ Վահագն Մարուքյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատարանը հաշվի է առնել նրա ծանր առողջական վիճակը և պատժի հետ անհամատեղելի հիվանդությունները: Մարուքյանը կալանավորվել էր 1993-ին՝ 19 տարեկանում` Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի սպանության համար, 94-ին դատապարտվել էր մահապատժի, որը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Բերդ քաղաքում ողբերգական սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն մարզի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնաբերվել է Հայաստանը լքելու պահին։ Հիշեցնենք՝ Բերդ քաղաքի տներից մեկում սպանված էին գտել 87–ամյա մորն ու 57–ամյա որդուն՝ պարանոցները կտրած:

Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է՝ 484 դրամ է։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 551 դրամ, բրիտանական ֆունտինը՝ 612, ռուսական ռուբլին 7.03 դրամ է։

Հայաստանում 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, իսկ վաղը ցերեկը՝ +6+8 տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ