News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացին պաշտոնական Բաքվի պատրաստ չլինելու մասին: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում ադրբեջանցի նախարարի հայտարարությունները:

«Մամեդյարովի հայտարարությունները կարելի է գնահատել ոչ այլ կերպ, քան Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսեւորում: Անհասկանալի է, թե սա ո՞ւմ հանդեպ է անհարգալից վերաբերմունք՝ մե՞ր, թե՞ ինքն իր: Ադրբեջանի ԱԳ նախարարը որպես մեծ զիջում խոստանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնակառավարումը: Իսկ ի՞նչ է՝ հիմա դրանից զրկվա՞ծ ենք: Համանման հայտարարություններին զուգահեռ՝ Բաքուն շարունակում է պատերազմով սպառնալ: Չիրականացված երազանքներին դիմելու փոխարեն, Ադրբեջանի իշխանությունները պետք է փոխեն հռետորաբանությունն ու մոտեցումները, պաշտոնական Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ սկսեն: Սա մեծ քայլ կլիներ դեպի սուբստանտիվ բանակցություններ, ինչպես սիրում է արտահայտվել Մամեդյարովը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի առաջարկած սցենարը նախատեսում է հաջորդ քայլով Ռամիլ Սաֆարովին Ղարաբաղի գեներալ-նահանգապետ նշանակումը: «Այդ ժամանակ «ֆիզիկական անվտանգության ապահովման» իմաստով ամբողջական լրակազմ կլինի: Ցավալի է, որ պաշտոնական Բաքուն իր պատրանքներից չի կարողանում հրաժարվել եւ նույն ոգով է շարունակում: Ադրբեջանի իրական նպատակները չեն փոխվել»,- շեշտեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ