News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 30-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 2-ին ժամը 21:00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 30-ամյա բնակչուհի՝ «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք՝ լյարդի վնասումով, կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած թափանցող վերքեր՝ երկկողմանի պնեւմոթորաքսի ձեւով ծանր մարմնական վնասվածքներով»: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ կինը գտնվել է անգիտակից վիճակում եւ ի վիճակի չի եղել որեւէ բացատրություն տալու:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Իրականացված քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1999 եւ 1979թթ.:

Նախնական քննության տվյալներով՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, հունվարի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են «Նաիրիտ» գործարանի մոտ, մոտեցել են 30-ամյա կնոջը, սեռական հարաբերություն ունենալու պատրվակով համաձայնության գալուց հետո նստել են վերջինիս ավտոմեքենան եւ ուղեւորվել Երեւան քաղաքի հյուրանոցներից մեկի ուղղությամբ:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս բռնություն են գործադրել կնոջ նկատմամբ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ճանապարհին՝ ավտոմեքենայում, 39-ամյա տղամարդն իր մոտ գտնվող պարանը գցել է կնոջ պարանոցից եւ ձգել, իսկ 19-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել է կնոջ որովայնի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ միաժամանակ պահանջելով վերջինիս ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայի հետեւի նստատեղին նստած 39-ամյա տղամարդն իր մոտ գտնվող ատրճանակի կոթով հարվածել է նրա գլխին:

Այնուհետեւ կնոջը քաշելով առջեւի նստատեղից տեղափոխել են ավտոմեքենայի հետեւի նստարանին, որի ժամանակ 19-ամյա երիտասարդը մի քանի անգամ դանակով հարվածել է կնոջ մեջքի հատվածին:

Ճանապարհին, երբ կանգ են առել կարմիր լուսացույցի տակ, 30-ամյա կինը դուռը բացել ու իրեն դուրս է գցել ավտոմեքենայից, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը որոշում է կայացրել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Իրականացված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հայտնաբերվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 19-ամյա երիտասարդին եւ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ