News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն, այսօր, անվստահություն է հայտնել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ֆեյսբուքյան իր էջում քննադատական գրառում անելով արդարադատության նախարարության շրջանառած հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ․

«Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում այսպիսի ձևակերպում կա՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»… (Կեցցե ՀՀԿ-ն ?): Նախարարությունը նաև մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միմիայն 2021-2022 թվականներին… 3 տարուց, Կառլ, 3 տարուց! Ուկրաինայում դա արվեց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո: Սույնով իմ բացահայտ անվստահությունն եմ հայտնում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- ասված է նրա գրառման մեջ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ