News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։

Մկրտչյանը լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցում՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։

Հիշեցնենք, որ այսօր Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվելուց հետո Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիա իրականացնողների եւ Մկրտչյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ։ Ըստ ցուցարարների՝ Մկրտչյանն իրենց անվանել է թափթփուկներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ