News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արամի 23 հասցեում պատմական շենքի պատի փլուզմանը։

«Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում: Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով: Իմ գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն դադարել են և ըստ էության այդ շրջանակներում այլևս անելիք չունեմ, բայց հույս ունեմ, որ այս պահին բոլորի ջանքերը միտված կլինեն կառույցի փլուզված պատը վերակառուցելուն, որը կնպաստի շենքի մյուս հատվածի պահպանմանը», –գրել է նա։

Տպել
Ամենաշատ