News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Երևանի ավագանու հանձնաժողովները կքննարկեն նախագիծ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի (Երևան-Եղվարդի խճուղին՝ սկսած Դավիթաշենի կամրջից մինչև Դավիթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը) փողոցն անվանափոխել իրավապաշտպան, լրագորղ, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքի անվամբ նախագիծը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը․ «Անցած գումարման ավագանիում նույն փողոցի անվանափոխման նախագիծ բերել էր նաև Ելք խմբակցությունը, սակայն այն ժամանակ առաջարկվում էր անվանակոչել Քրք Քրքորյանի անունով, որը չընդունվեց նախորդ իշխանության կողմից....

Անաստաս Միկոյանի անունը կրող փողոց Երևանը չպետք է ունենա, այլապես դա կնշանակի, որ մենք չենք հարգում այն բազմահազար հայերի հիշատակը, որոնք գնդակահարվել են նրա ստորագրությամբ...

Դինքը ընկալվում է որպես Հայոց ցեղասպանության նոր զոհ, նրա մահվան օրը մարդիկ այցելում են Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան:

Անաստաս միկոյանի անվան փողոցը անվանափոխել Հրանտ Դինքի անունով կարծում եմ կլինի պատմության ճիշտ գահատական...»։

Ավելի ուշ՝ մեկ այլ գրառմամբ ավագանու անդամը հայտնել է, որ նախագիծը իրավական խոչընդոտի պատճառով հետ է կանչվել․

«Քիչ առաջ գրառում էի արել, որ Երևանի ավագանու հանձնաժողովները կքննարկեն Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի փողոցն անվանափոխել իրավապաշտպան, լրագորղ, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքի անվամբ նախագիծը, սակայն տեղեկացա, որ նախագծում կա իրավական խոչընդոտ և նախգիծը հեղինակի կողմից ետ է կանչվել... Հուսանք առաջիկայում կջնջենք Միկոյանի անունը Երևանից...»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ