News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները կառուցողական են եղել՝ հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ-ը։ Դրանք տեղի են ունեցել Սթոքհոլմում՝ հայտնում է Reuters-ը։

«Անցկացվել են Կորեական թերակղզում իրավիճակին վերաբերող հարցերով կառուցողական բանակցություններ, որոնք ներառել են վստահության ամրապնդման, տնտեսական զարգացման եւ երկարատեւ փոխգործակցության հարցեր»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։

Բանակցություններին մասնակցել են Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Չո Սոն Խուեյը, ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը եւ հարավկորեացի բանակցող Լի Դո Խունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ