Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Տիգրան Գասպարյանի կենսագրությունը

Ծնվել է 1996 թ․ մարտի 5-ին, Մոսկվա քաղաքում։ 2019 թ․՝ Համբուրգի համալսարան՝ Խաղաղության և անվտանգության հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ, «Խաղաղության և անվտանգության ուսումնասիրություններ» մասնագիտություն, մագիստրոսի աստիճան։2017 թ․՝ ՌԴ Կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարան, «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան՝ գերազանցությամբ։

2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։2024 – 2026թթ․՝ «Յանդեքս» Հայաստան և Վրաստան, պետական մարմինների հետ կապերի տնօրեն։2025 – 2026թթ․՝ ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոն, տնօրեն։2026 թ.՝ Համաշխարհային բանկ, հանրային կառավարման ոլորտի կարճաժամկետ խորհրդատու։2022 – 2024թթ․՝ «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայություն, հանրային և բիզնես կառավարման խորհրդատու։2019 – 2021թթ․՝ ՀՀ Ազգային ժողով, խմբակցության խորհրդական (կամավոր հիմունքներով, Համբուրգի համալսարանում մագիստրոսական ուսումնառությանը զուգահեռ)։2017 – 2018թթ․՝ «Ալֆա բանկ» ԲԲԸ, միջազգային համապատասխանության ապահովման մասնագետ։2016 – 2017թթ․՝ «Քեյ-Փի-Էմ-Ջի» ՓԲԸ, աուդիտի մասնագետ։2013 – 2017թթ․՝ «ԲԱԱՈ» ՍՊԸ (ֆինանսական խորհրդատվություն), բիզնեսի զարգացման և ռազմավարության ղեկավար։Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:2 գիտական մենագրության համահեղինակ է։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Լևոն Մովսիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թ. մարտի 8-ին, Բենիամին գյուղում։ 

2011 – 2014 թթ.՝ գիտությունների դոկտորի կոչում, Օքսֆորդի համալսարան, հետազոտության ուղղությունները՝ սուպրամոլեկուլային քիմիա, ածխածնի նոր ալոտրոպ ձևեր։ 2005 – 2010 թթ.՝ դեղագետի որակավորում, Երևանի պետական բժշկական համալսարան։

2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։2024 թ. հոկտեմբեր – 2025 թ. հունվար՝ ծրագրի ղեկավար, Ասսեն, Նիդերլանդներ․•    գնահատել է հետազոտությունների համալիր փաստաթղթային փաթեթները՝ ընկերության կորպորատիվ որակի կառավարման համակարգի, ինչպես նաև միջազգային կարգավորող պահանջների շրջանակում՝ ապահովելով դրանց լիարժեք պատրաստվածությունն աուդիտների համար։2022–2024 թթ.  ծրագրերի ղեկավար և ավագ գիտաշխատող,  Նիդերլանդներ․• պատասխանատու է եղել միջազգային դեղանյութերի հայտնաբերման ծրագրերի ամբողջական իրականացման համար՝ մի քանի ծրագիր հաջողությամբ տեղափոխելով հետագա փուլեր։• ղեկավարել է որակի վերահսկման գործընթացների ավտոմատացումն ու թվայնացումը՝ նվազեցնելով ծախսերը և ավելացնելով տվյալների մշակման թողունակությունը։• ղեկավարել է բազմագործառութային թիմ, համակարգել միջազգային հաճախորդների հետ աշխատանքը, մշակել տեխնիկական առաջարկներ և կառավարել պայմանագրային բանակցությունները, բյուջեներն ու մասնագիտացված գնումները։

2021 թ. նոյեմբեր –  2022 թ. հուլիս՝ ավագ գիտաշխատող, Նիդերլանդներ․• համակարգել է տարբեր ստորաբաժանումների տեխնիկական աշխատանքներն ու ծրագրերի ընթացքը, ինչպես նաև իրականացրել գործելու ազատության և մտավոր սեփականության վերլուծություններ՝ հաճախորդների նախագծերի իրավական ու առևտրային ռիսկերը նվազեցնելու համար։

2021 թ. փետրվար – 2021 թ. սեպտեմբեր՝ խորհրդատու, Կալիֆոռնիա, ԱՄՆ․• իրականացրել է ստարտափների տեխնիկական և գիտական հիմքի համապարփակ վերլուծություններ և պատշաճ ուսումնասիրություն՝ ներդրումային որոշումների կայացմանն աջակցելու նպատակով։2018 թ. սեպտեմբեր – 2020 թ. դեկտեմբեր՝ գիտաշխատող, Ալբերտայի համալսարան, Կանադա• ղեկավարել է նոր քիմիական լաբորատորիայի ստեղծումն ու գործարկումը՝ ներառյալ սարքավորումների գնահատումը և գնումը, անվտանգության ընթացակարգերի և տվյալների որակի ստանդարտների ներդրումը։• նախաձեռնել և ղեկավարել է նոր բաղադրաձևերի մշակման ծրագրեր՝ համակարգելով զուգահեռ իրականացվող վերլուծական փորձարկումներ։

2016 թ. հունվար – 2018 թ. ապրիլ՝ գիտաշխատող, Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ․• իրականացրել է նոր դեղանյութերի հայտնաբերմանն ու մշակմանը միտված հետազոտություններ և միջազգային կոնսորցիումի շրջանակում համակարգել ծրագրային աշխատանքները, պլանավորումն ու տեխնիկական տվյալները՝ համագործակցելով ակադեմիական խմբերի և Ֆ․ Հոֆման - Լա Ռոշի հետ։

2014 թ. նոյեմբեր – 2015 թ. սեպտեմբեր՝ գիտաշխատող, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն․•    ընտրվել է ծրագրի առաջատար գիտաշխատող՝ համակարգել է բրիտանական և գերմանական չորս հեղինակավոր համալսարանների մասնակցությամբ միջազգային հետազոտական ցանցի աշխատանքը և ժամանակացույցը՝ ապահովելով նախատեսված արդյունքների ժամանակին և բարձր որակով ստացումը։

2017 թ. ՍիԹիԱյ ձեռնարկատիրական վերապատրաստման տասնմեկշաբաթյա ծրագիր – «Բիզնես հայեցակարգ», Ցյուրիխ, Շվեյցարիա։2012–2013 թթ. ձեռնարկատիրության տասշաբաթյա դասախոսական ծրագիր, «Կառուցելով բիզնեսը», Սաիդի բիզնես դպրոց, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն։2012–2020 թթ. որպես փորձագետ-գնահատող գրախոսել է միջազգային գիտական ամսագրերի համար գիտական հոդվածներ։2012–2020 թթ. ղեկավարել է շուրջ տասը ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների գիտահետազոտական նախագծերը։2012 թ. գիտահետազոտական այց, Ֆրիդրիխ-Ալեքսանդրի Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարան, Գերմանիա։

Պարգևներ. Օքսֆորդի Րաֆֆի Մանուկյան կրթաթոշակ, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ, Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ,միջազգային տասը գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Անուշիկ Ավետյանը ազատվել է պաշտոնից: