News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ հաղորդում ներկայացնելու պատճառը Հարությունյանին կրկին կալանավորելու միջնորդության նյութերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից կեղծ փաստաթուղթ կցելու հանգամանքն է:

Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն՝ առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։

«Դատարանը 2018թ. դեկտեմբերի 30-ին, ստանալով հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, հաստատապես տեղեկացված լինելով, որ մեղադրյալը գտնվում է հետախուզման մեջ, սակայն գործին մասնակցում է նրա պաշտպանը, պարտավոր էր դատական նիստի տեղի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցել ինձ, ինչը չի արվել»,-ասաց նա:

Այնուհետև փաստաբանն, ուսումնասիրելով դատական նիստի վերաբերյալ արձանագրության կրիչը, պարզել է, որ դատարանը փաստաբանին ծանուցելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել:

Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում, սակայն Միհրան Պողոսյանը պարզել է, որ վարույթի նյութերում «հայտնվել է» «Հեռախոսագիր» վերտառությամբ կեղծ փաստաթուղթ, որտեղ ներկայացված է, թե իբր դատարանի աշխատակազմը փորձել է կապվել փաստաբանի հետ, սակայն Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել: Մինչդեռ փաստաբանի պնդմամբ՝ ինքը դատարանի կողմից նշված հեռախոսահամարից որևէ զանգ չի ստացել: Միհրան Պողոսյանի խոսքով՝ կեղծ բովանդակությամբ «Հեռախոսագիր» վերտառությամբ փաստաթուղթը դատարանի կողմից դրվել է Հարությունյանին կալանավորելու հիմքում:

Այսպիսով Պողոսյանը պահանջում է ՀՔԾ-ից սահմանված կարգով քննարկել հանցագործության մասին հաղորդումը և որոշում կայացնել պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ