News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երկօրյա պաշտոնական այցով Երեւանում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին : Բաղրամյան 26-ում նրան դիմավորել է նախագահ Սարգսյանը, ընդհանուր օրակարգի հարցերից բացի նրանք անդրադարձել են նաեւ Արցախի հակամարտությանը ։ Արմեն Սարգսյանն ինքնորոշման իրավունքը առանձնացրել է որպես կարգավորման կարեւարգույն սկբունք։ 

Կառավարությունում նախագահ Զուրաբիշվիլիի հետ հանդիպել է վարչապետ Փաշինյանը, առանձնազրույցից հետո քննարկումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ աշխատանքային ճաշի  շրջանակում։ «Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք»,- հայտարարել է Փաշինյանը։ 

Ստեփանակերտում Փաշինյանի ելույթի արձագանքները շարունակվում են։ Արտգործնախարար Զոհրաբյանը պարզաբանել է՝ մադրիդյան սկզբունքերը վերանայելու ազդակ չի եղել։ 

Էդմոն Մարուքյանը Փաշինյանի ելույթի մեջ տեսել է հստակ ուղերձներ, հստակ շեշտադրումներ։ Իսկ Արցախը, ըստ պատգամավորի, միայն հայտարարություններով բանակցային սեղան չի վերադառնա, դիվանագիտական հարթակներում լուրջ նախապատրաստություն է պետք։

Ավելի ընդդիմադիր էր Գագիկ Ծառուկյանը։ Նա թիմակից պատգամավորների հետ խորհրդարան էր եկել Արցախի դրոշներով https://news.am/arm/news/501002.html։ Իսկ Փաշինյանի ելույթի մասին ասաց՝ լիարժեք պատասխան չստացանք, կիսատ էր։

Տնտեսության մեջ Ծառուկյանը միայն  խնդիրներ է տեսնում, ասաց՝ ամեն ինչ թանկանում է, աշխատատեղերը կրճատվում են, վիճակը գնալով ծանրանում է ։ Եթե մեծահարուստների վիսկին թանկացնեին, կհասկանար, բայց ոչ լիմոնադը, որ ժողովուրդն է խմում։

Ծառուկյանը նաեւ հիշեց իր խոշոր ներդրումը, Թումանյան-Աբովյան խաչմերուկում 100 միլիոն դոլարով հյուրանոց է կառուցում արաբ թագաժառանգի հետ, բայց համապատասխան քաղաքապետի պատճառով գործը կանգնել է։ 

Օպերային հարակից սրճարանները ապամոնտաժվում են, քաղաքապետարանը նախ ծանուցել էր, իսկ այսօր առավոտից գործի անցավ։ Սրճարանների աշխատողները դիմադրեցին։ Նրանք որպեսզի թույլ չտան ապամոնտաժումը, կանգնեցին հոսանքի լարի վրա, ոստիկանները նրանց ուժով հեռացրին ։ Ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվեց, սրճարանատերերին հրավիրեցին քաղաքապետարան ։ Հանդիպմանը ոչ քաղաքապետ կար, ոչ փոխաղաքապետ, միայն Կենտրոնի թաղապետն էր եւ վարչության պետեր։ Կողմերը իրարից դժգոհ մնացին։ Ապամոնտաժումը վաղը կշարունակվի։ 

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունն այսօր հետաձգվեց։ Անդրադառնալով մեղադրանքի հիմքերին՝ փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ գործում չկա այնպիսի ցուցմունք, որի վրա կարելի էր կառուցել մեղադրանքը, ըստ նրա՝ փորձ է արվելու հարցը լուծել ուժային ձեւով։

Սովորականի պես, լարված անցավ Սասնա ծռերի գործով դատական նիստը։ Հարցաքննվում էր ՊՊԾ գնդի նախկին հրամատար Խաչատուր Ավետիսյանը։ Պավլիկ Մանուկյանի հարցից հետո լեզվակռիվ սկսվեց։ Իրար չվիրավորելու հորդորներից հետո դատավորը Արեգ Կյուրեղյանին 10 ժամով հեռացրեց դահլիճից։

Բանակում զինծառայող է մահացել։ NEWS.am–ին Քննչական կոմիտեից ասացին, որ «ջոկի սանհրահանգիչ Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մի հենակետից մյուսը գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած վնասվածքներից զինծառայողը մահացել է»։

Ավշարում բողոքը դպրոցից հասել է փողոց։ Աշակերտներն ու նրանց ծնողները փակել են կենտրոնական ճանապարհը՝ պահանջելով տնօրեն Հերմինե Անդրեասյանը։ Տիկինը երեկ խոստացել էր հրաժարականի դիմում ներկայացնել, բայց այսօր միտքը փոխել է։ 

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, այսօր կազմել է 487 դրամ։ Եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 640, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ։

Հայաստանում մարտի 14-ի երեկոյան սպասվում են տեղումներ: Երեւանում նույն ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 4 + 6, վաղը ցերեկը՝ + 15 + 17:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ