News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քնի համաշխարհային օրը հիմնվել է 2008թ․ մարտի 14-ին՝ Քնի բժշկության միջազգային ասոցիացիայի Քնի օրվա միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ, եւ այդ օրվանից ամեն տարի նշվում է գարնանային գիշերահավասարի նախորդող ուրբաթ օրը։ Ամեն տարի տոնի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները նվիրվում են որոշակի թեմայի։

Քունը օրգանիզմի գոյության հատուկ ձեւ է, ոչ պակաս բարդ, քան ցերեկային ակտիվությունը։ Ճիշտ ընթացող քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ցերեկային ժամերին ծախսած ուժերը եւ «իրեն կարգի է բերում»։ Հենց այդ պատճառով առողջ մարդը արթնանում է թարմության եւ ուժերի վերականգնման զգացումով։

Քնի միջազգային օրը ակտիվանում է սոցիալական գովազդը, կազմակերպվում են քնի կարեւորության մասին տեղեկացվածությանը, քնի հետ կապված խնդիրներին եւ դրանց հետեւանքներին նվիրված կոնֆերանսներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ