News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը  NEWS.am գործակալությանը:

Վերջերս թիվ մեկ թեման  բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն է: Որո՞նք են պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումներն այս հարցում:

Այս հարցում պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Բանակցային գործընթացի բոլոր փուլերում առանց Արցախի հանրապետության մասնակցության պարզապես անհնար է հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորման:

Եթե չվերականգնվի լիարժեք բանակցային ձեւաչափը, ապա խաղաղ գործընթացի միակ արդյունքը կարող է լինել միայն ռազմավարական կարեւորություն ունեցող Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը:

Վերջերս ավելի հաճախ է հնչում կարգավորման սկզբունքների եւ հայտնի տարրերի վերանայման կամ վերագնահատման  գաղափարը: Ինչի՞ մասին է խոսքը:

Չեմ կարծում, որ կարգավորման հիմնական սկզբունքները կարող են վերանայվել: Այնպիսի հիմնարար տարրերը, ինչպիսիք են խաղաղ կարգավորումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ նման ինքնորոշման փաստի ճանաչումը, պետության տարածքային ամբողջականությունը մշտապես կլինեն  կարգավորման գործընթացի հիմնարար  բաղադրիչներ:

Այլ հարց է, որ հակամարտության կողմերը այս սկզբունքների վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսլական ունեն: Օրինակ՝ նույն տարածքային ամբողջականության սկզբունքը Ադրբեջանը նվազագույնը  տեսնում է որպես նախկին Ադրբեջանի ԽՍՀ սահմանների վերականգնում, առավելագույնը՝ Երեւանի, Սեւանի շրջանի, Զանգեզուրի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության այլ տարածքների միացում:

Մեզ համար այս մոտեցումը բնականաբար անընդունելի է եւ մենք միշտ հայտարարում ենք, որ անցյալին վերադարձ չի կարող լինել:

Կարելի է արդյոք համարել, որ հայկական կողմերի դիրքորոշումները սկսել են տարբերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ երեք սկզբունքների նկատմամբ ամբողջական մոտեցման եւ  ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթության դիրքորոշումներից:

Մինսկի խմբի համանախագահները, ինչպես որ իրենք բազմիցս հայտարարել են, դատավոր չեն: Նրանք բարդագույն հակամարտության կարգարվորման միջնորդներ են:

Հետեւաբար, նրանց գործունեության հիմնական ուղղությունը կողմերի դիրքորոշումների մոտեցմանը նպաստելն է, ինչպես նաեւ ներդրումը՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը: Ինչպես արդեն ասացի, տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունի մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից՝ Արցախը եւ Հայաստանը:

Ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների փոխանցման մասին հայտարարություններին: Արդյոք նման սցենարը նոր ագրեսիայի սպառնալիք չունի

Անցյալին վերադարձ չի կարող լինել՝ ոչ սահմանների հարցում, ոչ էլ կարգավիճակի հարցում: Ավելին, իմ խորին համոզմամբ, Արցախի համար կարեւոր բաղադրիչ է անվտանգությունը, որի պահպանումը բացառապես կարգավիճակով, նույնիսկ ամենաբարձր, ինչպիսին է միջազգայնորեն ճանաչված անկախ պետության կարգավիճակը, չի կարող ապահովել մեր անվտանգությունը նրա առանցքային հարթություններում: Վերջին տասնամյակները ի հայտ են բերել մի շարք նման նախադեպեր:

Հետեւաբար, առանց անվտանգության ապահովման պատշաճ մակարդակի, որը կապահովվի սեփական ուժերով, մեր ժողովրդի ապագան եւ նրա պետականությունը, ընդ որում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, շատ խաբուսիկ կլինի:

Այս համատեքստում հիմնական ասպեկտներից մեկը Արցախի սահմաններն են: Արցախը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում որպես անկախ պետություն անկենսունակ  կազմավորում է՝ Ադրբեջանի համար գայթակղություն ստեղծելով վերջնականապես ուժով լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը՝ պարզապես այն ոչնչացնելով:

Ձեր «Ադրբեջանանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքում դուք պարզորոշ ցույց եք տալիս  Ղարաբաղի դեմ Բաքվի իրականացվող ճնշման քաղաքականությունը: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կարող են լինել հետեւանքներն այն դեպքում, եթե Հայաստանը եւ Ղարաբաղը սնուցող գետերի ակունքները հայտնվեն հակառակորդի ձեռքում

Սա  ամենավառ օրինակներից մեկն է, թե ինչ կարող է տեղի ունենալ Արցախի եւ Հայաստանի հետ, եթե մեր երկրի անվտանգության համակարգը թուլանա: Ադրբեջանը, անշուշտ, անմիջապես կսկսի  ճնշում գործադրել՝  չխորշելով ամենաանմարդկային մեթոդներից, ինչպիսին հիդրոահաբեկչությունն է: Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դիմել է  նման մեթոդների, ինչը մենք չենք մոռացել եւ չպետք է մոռանանք:

Ձեր կարծիքով՝ հայկական կողմերը բավականաչափ ուշադրություն դարձնու՞մ են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածքների օկուպացմանը

Մենք մշտապես բարձրացնում ենք այդ հարցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներին եւ տարբեր միջազգային հարթակներում: Չնայած, կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին ներքին լրատվադաշտում, հանրային, գիտավերլուծական շրջանակներում:

Մի փոքր Արցախում ներքին քաղաքականության մասին: Վերջերս Դուք       ստեղծել էիք Արցախի Պահպանողական կուսակցությունը 2020-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:  Ինչպե՞ս եք տեսնում աշխատանքը մինչեւ ընտրությունները  եւ հետագայում օրենսդիր մարմնում:

Բնականաբար, բավականին մեծ եւ քրտնաջան աշխատանք է սպասվում, որը նույնպես շատ պատասխանատու է եւ հետաքրքիր: Մենք ունենք կամք, էներգիա, այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն:

Որո՞նք են ձեր կարծիքով Արցախի հիմնական սոցիալական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները

Խնդիրները շատ դինամիկ երեւույթ են: Ցանկացած պետությունում եւ հասարակությունում դրանք միշտ եղել են, կան եւ կլինեն: Ավելին՝ մեկ հարցի լուծումը նոր խնդիրներ է ստեղծում եւ դրանց լուծման ուղիներ գտնելու անհրաժեշտություն:

Ցանկացած, նույնիսկ ամենադժվար խնդիրների արդյունավետ լուծման բանաձեւը կազմված է մի շարք բաղադրիչներից, որտեղ առանցքային դեր ունի պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, պարկեշտությունը, երկրի եւ ժողովրդի հանդեպ սրտացավ վերաբերմունքը, ինչպես նաեւ լավատեսությունը եւ անսասան կամքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent
Ֆիշերը հարց է ուղղում, թե արդյոք Արեւմտյան Եվրոպան հասկանում է իր որոշան պատճառը…
«Կարծում եմ՝ այդ հարցն ինձ չպետք է տրվի». Դավիթ Տոնոյանը՝ դավադիր պատերազմ հրահրելու եւ հող հանձնելու մասին
Եթե ապրիլյանի մասին է, ապա այն մարդկանց շրջանակն է, որոնք որոշումներ են կայացրել...
ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Մարուքյան
Մենք բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, որն անպատվաբեր է ՈՒԵՖԱ-ի համար...
Հենրիխ Մխիթարյանը եզրափակիչը բաց կթողնի, քանի որ Հայաստանից է. սա սկանդալ է. բրիտանացի պատգամավոր
Սկանդալ է նաեւ այն, որ «Արսենալի» հայկական անուններով երկրպագուներին մերժում են Ադրբեջանի մուտքի վիզաները…
Արցախում պատերազմը չի ավարտվել, հենց դա է պատճառը, որ իմ որդին ծառայում է Արցախում.Աննա Հակոբյանը՝ արդբեջանցի լրագրողին
Որպես կին և մայր իմ ուղերձն է՝ հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով...
Ադրբեջանի Պնախարարը առաջին գիծ գալով փախուստի է դիմել ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո. ԱԽ քարոտւղար
Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի...