News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

29-ամյա գիտնական Քեթի Բաումանը, որը ներկայում հաշվողական եւ մաթեմատիկական գիտությունների ուսուցչի ասիստենտ է, այս շաբաթ «սեւ խոռոչի» հորիզոնի լուսանկարների շնորհիվ համացանցի աստղ է դարձել՝ հայտնում է Fox News-ը։

Նշվում է, որ հենց նրան է հաջողվել հաշվել այն ալգորթմը, որի շնորհիվ ասղաֆիզիկոսները կարողացել են լուսանկարել «սեւ խոռոչը»։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Բաումանը հանկարծ վրա հասած փառքին իրեն հատուկ համեստությամբ է արձագանքել։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ գիտնականներին հաջողվել է լուսանկարել «սեւ խոռոչի» իրադարձությունների հորիզոնը։

Մինչեւ «սեւ խոռոչը» մոտ 50 մլն լուսային տարի է կամ մոտ 500 քվինտիլիոն կիլոմետր։ Այն լուսանկարելու համար պահանջվել է տարբեր մայրցամաքներում տեղադրված ութ հեռադիտակներով ցանց ստեղծել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ