News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին ապրիլի 11–ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ժամկետային զինծառայողների մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ‹‹Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն›› ՓԲԸ -ի տնօրեն Լուսինե Վարդանյանը։

Նա նշեց, որ սկզբում իրենց մոտ է տեղափոխվել 20 զինծառայող՝ այդ թվում մեկ սպա և «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

Վարդանյանի խոսքով՝ այս պահին իրենց մոտ հոսպիտալացված է 4 ժամկետային զինծառայող, որոնցից մեկին ամենայն հավանականությամբ կտեղափոխեն այլ ԲԿ՝ վիրահատության նպատակով։

Տուժածների վիճակը բժիշկների գնահատմամբ՝ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ժայռին եւ շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հետաքննում են Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը. պատվիրատուների ինքնությունը բացահայտվել է
Պետական ​​անվտանգության ծառայությունը նշել է, որ հասարակության լայն հետաքրքրությունից ելնելով ...
Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում...
Ղազախստանը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունը. զինծառայությունից խուսափած անձը հանձնվել է ՀՀ-ին
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի...
Յելոուսթոուն ազգային պարկում հիդրոթերմալային պայթյուն է եղել
Սոցցանցերում օգտատերերը տեսանյութ են հրապարակել, որտեղ պատկերված է, թե ինչպես է գետնից պայթյունով դուրս հորդում ջրի մեծ սյունը...
Ոստիկանները հայտնաբերել են Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնի վրա կրակողին
Այսօր՝ հուլիսի 24-ին հայտնաբերվել է հուլիսի 20-ին Երևանում հրազենի...
Ամենաշատ