News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

PicsArt-ը մեկնարկում է Հայաստանում նախադեպը չունեցող APM (Associate Product Manager) մասնագիտացման վեցամսյա հատուկ ծրագիր: Ծրագրի նպատակն է ուսուցման հնարավորություն տալ նրանց, ովքեր ցանկանում են փոխել մասնագիտացումը, սովորել նոր հմտություններ եւ աշխատել PicsArt` աշխարհում թիվ մեկ ֆոտո և վիդեո խմբագրման հավելվածի ընկերությունում:

PicsArt-ի պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանը նշում է. «Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է պրոդուկտի ղեկավարում մասնագիտացման համար։ Ծրագիրը չափազանց հագեցած է և բազմակողմանի։ Այն տևելու է վեց ամիս։ Այդ ընթացքում ծրագրի մասնակիցներն աշխատելու են հավելվածի վրա, սովորելով անմիջապես այն մարդկանցից, որոնք կանգնած են PicsArt-ի ստեղծման ակունքներում, եւ ում շնորհիվ հավելվածն ամբողջ աշխարհում ամսական 130 միլիոն ակտիվ օգտատեր ունի: Ծրագիրն ամբողջ դրույք աշխատանքի պես է: Մասնակիցները ընդգրկվելու են տարբեր թիմերում, մասնակցելու են դասախոսությունների, կապեր են հաստատելու և նոր հմտություններ են ձեռք բերելու։ Իսկ ծրագրի ավարտից հետո լավագույնները կընդունվեն նաեւ մեզ մոտ աշխատանքի»:

Ըստ Միքայել Վարդանյանի՝ APM ծրագիրը տարածված և հաջողված փորձ է միջազգային խոշոր ընկերություններում: «Պատահական չէ, որ այդ փորձը ներդնում ենք նաև PicsArt-ի հայաստանյան գրասենյակում: Պրոդուկտների ղեկավարումը պահանջում է բազմակողմանի, պրակտիկ գիտելիքների մեծ պաշար, ընկերության պրոֆիլի ամբողջական տիրապետում և, իհարկե, փորձառություն. այս ամենը հնարավոր է APM վեցամսյա ծավալուն այս նախագծի շնորհիվ»,- հավելեց Մ. Վարդանյանը։

Ծրագրի մեկնարկային երկու շաբաթվա ընթացքում կներկայացվի PicsArt-ի հավելվածը, ընկերության կորպորատիվ մշակույթը եւ արժեքները։ Մասնակիցները կծանոթանան ընկերության բոլոր թիմերի աշխատանքին եւ կուսումնասիրեն պրոդուկտները: Տիրապետելով ընկերության գործունեությանը եւ դառնալով PicsArt ընտանիքի անդամ, նրանք կընդգրկվեն չորս տարբեր թիմերում՝ զարգացնելով պրոդուկտների մշակման նորարարական մոտեցումներ եւ այլ հմտություններ: Մասնակիցները կունենան նաեւ անհատական մենթորներ, որոնք մշտապես կաջակցեն նրանց խորհրդատվությանբ եւ փորձի փոխանցմամբ:

Նրանք, ովքեր ցանկանում են հմտանալ այս ոլորտում եւ դառնալ աշխարհում թիվ մեկ ֆոտո եւ վիդեո խմբագրման PicsArt հավելվածի եւ ընտանիքի անդամ, կարող են ծանոթանալ APM ծրագրի մանրամասներին հետևյալ հղմամբ: Դիմումների ընդունման վերջնաժակետը մայիսի 5-ն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ