News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ուոթերթաունի Հայկական թանգարանում ապրիլի 24-ին կբացվի նոր ցուցահանդես, որը կպատմի դիվանագետ Դիանա Աղաբեկ Աբգարի եւ նկարչուհի Պերճուհի Քայլյանի մասին։ «Ճյուղերի ստվերում․ Դիանա Աբգար եւ Պերճույի Քայլյան» անվանումով ցուցահանդեսում կներկայացվեն դիվանագետ Դիանա Աբգարի իրերը, այդ թվում գրիչը, որով նա նամակներ է գրել դիվանագետներին, համաշխարհային առաջնորդներին, եւ ողջ աշխարհում իր ընկերներին, ինչպես նաեւ նկարներ եւ այլ ցուցանմուշներ։ Երկու կանանց՝ Դիանայի եւ Պերճուհու պատմությունը սկսվում է 1919 թվականից, երբ նրանք հանդիպեցին ճապոնական Յոկոգամայում։ Երկու հայուհիների գրավիչ պատմությունը հրապարակված է Հայկական թանգարանի կայքում։

Դիանա Աբգարը ծնվել է Մյանմայի Ռանգուն քաղաքում՝ հայտնի հայ վաճառականի ընտանիքում։ Նա մեծացել է Կալկաթայում, այնուհետեւ ամուսնու հետ տեղափոխվել է Յոկոգամա, որպեսզի նոր ընկերներ հավաքի։ Ճապոնիայում նա իմացել է Օսմանյան կայսրությունում իր հայրենակիցների ծանր վիճակի մասին եւ հանդես է եկել որպես դիվանագետ։ Նա գրել է նամակներ, թերթերում հոդվածներ, գրքեր՝ աշխարհի հայության ը սատարելու համար։

Ցեղասպանությունից հետո ողջ մնացած Պերճուհին փախել է Օսմանյան կայսրությունում իր տնից եւ հայտնվել Վլադիվոստոկում փախստականների ճամբարում, որտեղ Դիանան ձեռք է մեկնել նրան եւ օգնել տեղափոխվել Յոկոգամա։

«Երկու կանանց հարազատները ապրում են Միացյալ Նահանգներում՝ Կալիֆոռնիայից մինչեւ Մեն։ Այս պատմության մեջ կա շատ հետաքրքիր կապ՝ Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ պատմություն այն մասին, թե ինչպես է հայ փախստականներին հաջողվել ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո համարձակ մարդկանց օգնությամբ գալ ԱՄՆ»,- NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում պատմել է թանգարանի գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնը։

Դիանան ապահովել ե սնունդն ու օթեւանը, օգնել է վիզաների եւ փաստաթղթերի հարցում, եւ բանակցոթյուններ է վարել նավափոխադրումային ընկերությունների հետ, որպեսզի հայ փախստականները կարողանան մեկնել ԱՄՆ-ում գտնվող հարազատների մոտ։ Նա Հայաստանի Հանրապետության կողմից պատվավոր հյուպատոս է նշանակվել ԱՄՆ-ում, ինչը նրան դարձերել է ժամանակակից առաջին կին դիվանագետը։ Պերճուհուն եւ նրա մորը հաջողվել է Տրանսսիբիրյան մայրուղով մեկնել Վլադիվոստոկ։ Դիանան նրանց օգնել է շոգենավով Սիեթլ մեկնել՝ Վաշինգտոն նահանգում, որտեղից էլ նրանք գնացել են Մասաչուսեթս։ Պերճուհին դարձել է նկարչուհի եւ ստեղծել նկարներ ու փորագրություններ, որոնցից շատերը արտացոլում են նրա հիշողությունները։

Ցուցահանդեսում կներկայացվեն առաջին անգամ միասին հավաքված իրեր, նկարներ, որոնք միավորում են այդ երկու կանանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ