News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը կմատուցվի Փարիզում գտնվող մեկ այլ եկեղեցում՝ Լիբանանի Աստվածամոր տաճարում (Cathédrale Notre-Dame-du-Liban de Paris)։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայոց թեմի Փարիզի առաջնորդարանի գանձապետ Համբարձում Թալաթինյանը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է երեկ հրավիրված ժողովի ժամանակ։

«1979 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը մատուցվել է Փարիզի Աստվածամոր տաճարում։ Այս տարի Փարիզի Աստվածամոր տաճարում լինելու էր թվով 40-րդ պատարագը, սակայն հրդեհի հետեւանքով որոշվեց պատարագը տեղափոխել մեկ այլ եկեղեցի եւ  մատուցել Փարիզի 5-րդ թաղամասում գտնվող Լիբանանի Աստվածամոր տաճարում»,– նշեց նա։

Փարիզի առաջնորդարանի ներկայացուցչի խոսքով՝ պատարագի ամսաթիվը փոփոխություն չի կրել. պատարագը կմատուցվի ապրիլի 22-ին, ժամը 15։30–ին։

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Կրակի մարմանը ներգրավվել է մոտ 400 հրշեջ: Նշենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին նախատեսված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ։ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այս մասին որոշումը ապրիլի 10-ին ստորագրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ