News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դավիթ Սանասարյանի չակերտավոր ընկեր համարողները թող հիշեն, թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՊՎԾ ղեկավար (լիազորությունները այս պահին ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը։

«Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը եւ անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։ Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին ոչ թե..»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ, սակայն, բացառել են, որ նոր Հայաստանում շինծու գործ լինի։

Տպել
Ամենաշատ