News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի հյուսիսում տղամարդուն մի կերպ հանել են փոսից, որը նա ինքն էր փորել, որպեսզի լրտեսի իր նախկին ընկերուհուն՝ խախտելով նրանից հեռու մնալու դատարանի որոշումը։

Սոնարա նահանգի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 50-ամյա տղամարդը մի քանի օր փոս է փորել Պուերտո Պենյասկոյում, սակայն հայտնվել է թակարդում, եւ նրան այնտեղից դուրս գալու համար օգնություն է անհրաժեշտ եղել։

Իշխանությունների խոսքերով, կենցաղային բռնության մեղադրանքով տղամարդուն կարգադրված է եղել հեռու մնալ իր նախկին ընկերուհուց։

El Universal թերթը հայտնում է, որ տղամարդը կնոջ տան տակ թունել է փորել։ Կինը պատմում է, որ ճանկռող ձայներ է լսել, սակայն կարծել է, որ դրանք կատուներն են։ Երբ ձայնն ավելի է բարձրացել, նա հայտնաբերել է, որ իր նախկին ընկերը թակարդի մեջ է հայտնվել։ Կնոջ խոսքերով, ինքը խզել է կապերը, քանի որ ընկերը շատ խանդոտ էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ