News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե «ԱՅ ԷՄ ՋԻ գրուպ» ՓԲԸ-ն գոյություն չունի՝ իրականությանը չի համապատասխանում. այդ կազմակերպությունը կա, պարզապես արտադրանքի որոշակի ուշացում է եղել՝ պայմանավորված իր տեխնիկական խնդիրներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ հեռուստացույցներ արտադրող գործարանը, որի բացմանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրականում գոյություն չունի:

«Կառավարության նախորդ նիստի ժամանակ ես զեկուցում էի, որ այդ կազմակերպությանն արտոնություններ տան, եւ դա առիթ հանդիսացավ, որ այդ հարցի կապակցությամբ եւս մեկ անգամ պարզաբանում տրվի: Վերջին օրերի ընթացքում առիթ եմ ունեցել ճշտելու, որ ամեն ինչ իր ընթացքի մեջ է, այդ արտոնությունը հենց դրա համար էր, որ դեպի Հայաստան ներկրվող մասերը, որոնք պետք է օգտագործվեն արտադրանքի մեջ, ներկրվեն արտոնություններով: Շուտով մեկ ամիսը չգերազանցող ժամկետում մենք կունենանք առաջին արտադրանքը: Անձամբ կխնդրեմ, որ հատուկ լրատվամիջոցներին տեղեկացնեն, որ այդ մտահոգությունները փարատվի»,- ընդգծեց նախարարը:

Նշենք, որ դեռեւս 2018թ. դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Մերձավանում «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Ընկերությունը տարեկան պետք է արտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան եւ տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հին Երեւան»-ի կառուցապատման համար տարածքում օտարման գործընթացը չի ավարտվում. դատական վարույթում 37 հայց կա
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝  օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է…
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր հատվածի հետ բանկի ծրագրերը և համագործակցության նոր ուղիները
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի...
ՀՀ ֆինանսների նախարարն ու Եգիպտոսի պատվիրակությունն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի…
Փորձագետները մեկնաբանել են հայկական դրամի արժեւորումը և դրա ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտների վրա
ՀՀ Կենտրոնական բանկը, ըստ նրա, փայլուն է կատարում իր աշխատանքը և նվազեցնում է ռիսկերը, երբ առաջանում...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում ճանապարհի կառուցման համար
ՎԶԵԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի ճանապարհի կառուցման համար...
Ամենաշատ