News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13–ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Թուրքիայի ՆԳ նախարարի այցի ժամանակ պատրիարքարանում ներկա են եղել կրոնական ժողովի անդամները. Արք. Արամ Աթեշյանը եւ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։

Ավելւ ուշ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը հանդիպմանը համաձայնվել է անցկացնել պատրիարքի տեղապահի ընտրություններ։ Որոշվել է տեղապահի ընտրությունները անցկացնել հունիսի 24–ին։

Այս տարվա ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, թե տեղապահի ընտրության կարիք չկա եւ պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ