News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը հաշվետվություն է հրապարակել 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսի սկիզբ ժամանակահատվածում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին:

Հաշվետվությունը հրապարակվել է հունիսի 13-ին ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստի նախաշեմին: Դրանում ասված է, որ Հայաստանն ակտիվացրել է ԵՄ-ի հետ գործընկերության ամրապնդման եւ ընդլայնման ջանքերը: Հայաստանը հետեւողականորեն ընդունել է այն կարեւոր դերը, որը ԵՄ-ն կարող է խաղալ երկրում բարեփոխումների ծրագրի անարգել իրականացման գործում:

Սակայն բարեփոխումների գործընթացը նախնական փուլում է: ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման կառավարության «ճանապարհային քարտեզը» կարեւոր գործիք կլինի բարեփոխումների ծրագրի առաջընթացի համար:

«Եվրամիությունը եղել է եւ մնում է Հայաստանի կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրի ամենամեծ կողմնակիցը, որը նախատեսում է երկրում ժողովրդավարության կոնսոլիդացիա, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների առաջմղում»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով՝ Հայաստանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է, «եւ մենք միասին կենտրոնացած ենք համընդգրկուն երկկողմ համաձայնագրի իրականացման վրա, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում կոնկրետ արդյունքների հասնելու վրա»: «Մշտապես մեր մտքում է այն, որ մեր նպատակը մեր քաղաքացիներին շոշափելի օգուտ տալն է»,- նշել է Մոգերինին:

Հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին հավելել է, որ ԵՄ-ն եւ Հայաստանը ուժեղ գործընկերներ են: «Մենք պատրաստ ենք աջակցելու կոնկրետ բարեփոխումներին, այդ թվում՝ արդարադատության եւ կրթության ոլորտներում, որոնք երկրի բնակիչների համար առանցքային են: Համաձայնագրի արագ կատարումը Հայաստանի բոլոր բնակիչների համար նոր տնտեսական հնարավորություններ է բացում»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն կարող է հուլիսին Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը. Bloomberg
Եվրամիությունն աշխատում է Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը...
ԵՄ-ն ՌԴ-ից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի տուրք կմտցնի՝ մեկ տոննան 95 եվրոյի չափով. FT
Եվրահանձնաժողովն առաջիկայում տուրքեր կմտցնի Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի համար...
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի...
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Ամենաշատ