News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Իռլանդական ընտանիքների 26 տոկոսի մոտ առնվազն 3 երեխա է մեծանում:  Այսպիսով Իռլանդիան Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության տվյալների համաձայն ԵՄ-ի ամենաբազմազավակ երկիրն է դառնում:

Իռլանդիային հաջորդում է Ֆինլանդիան. այնտեղ ընտանիքների 19 տոկոսում երեք երեխա է մեծանում: Իսկ Ֆինլանդիան առաջ է անցնում Իռլանդիային 4 երեխաների մասնաբաժնով. այնտեղ նրանք 10 տոկոս են կազմում, իսկ Իռլանդիայում՝ 9 տոկոս:

3-րդ տեղը կիսում են Բելգիան եւ Ֆրանսիան. այստեղ ընտանիքների 18 տոկոսում  առնվազն երկու երեխա է մեծանում:

Ամենից քիչ բազմազավակ ընտանիքներ եղել են Բուլղարիայում (5 տոկոս), Պորտուգալիայում (7տոկոս), Իսպանիայոեւմ եւ Իտալիայում (8 տոկոս):

ԵՄ 47 տոկոս ընտանիքներում միայն մեկ երեխա կա, երկու երեխա մեծացնում է ընտանիքների 40 տոկոսը, իսկ երեք երեխա հանդիպում է միայն 13 տոկոսի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել