News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում սպասվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հարցը, ըստ ԱԳ նախարարի, բարձրացվում է տարբեր մակարդակներով, այդ թվում միջկառավարական։ Նա նշել է, որ հարցը կարող է բարձրացվել նաեւ միջխորհրդարանական մակարդակով։ «Կոնկրետ այս հարցում համապատասխան ձեւաչափը ԵԱՀԿ-ն է, եւ այդ շրջանակում այն արդեն բարձրացվել է գործիքանու կիրառմամբ»,- տեղեկացրել է Մնացականյանը։

Նա ընդգծել է, որ նոր զորավարժություններն առանձնակի են, եւ դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության մշտական մարտահրավերի համատեքստում։

Հիշեցնենք, որ մարտավարական նշանակության թուրք-ադրբեջանական  «Անսասան եղբայրություն – 2019» զորավարժությունները տեղի են ունենալու հունիսի 7-11-ը Նախիջեւանում։ Զորավարժություններին մասնակցելու են զորակազմը, զրահատեխնիկան, հրետանային սարքավորումներն ու ականանետերը, ռազմաօդային ուժերի մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաեւ երկու երկրների բանակների հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային ստորաբաժանումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ