News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում 115 միլիոն տղամարդ ամուսնացել է մանկության շրջանում, որոնցից 23 միլիոնն ամուսնացել է նախքան 15 տարին լրանալը, հաղորդում է AP-ը՝ հղում կատարելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցին:

Գործակալության գնահատմամբ՝ 2014 թվականին 156 միլիոն երիտասարդ տղամարդիկ եւ պատանիներ են ամուսնացել, երբ դեռ չէր լրացել նրանց 18 տարին: Նոր վիճակագրությունը հիմնված է ավելի մանրակրկիտ հետազոտության վրա, որում ներառված են 82 երկրի տվյալները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ 650 միլիոն աղջիկներ ամուսնանում են 17 տարեկան եւ ցածր հասակում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու որոշ այլ կազմակերպություններ հայտարարում են, որ մանկական ամուսնությունների քանակը վերջին տասնամյակում կրճատվել է: Սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորեի խոսքերով՝ ամուսնությունը գողանում է շատերի մանկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել