News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել իմ ցանկությամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ մեկնաբանելով իրեն Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրը։

Աղաբեկյանը նշեց, որ շատ ավելի վաղ էր ազատման դիմում ներկայացրել, պարզապես նախագահն այսօր է այն բավարարել։

Հարցին, թե ինչով է պայմանավորված ազատումը, այլևս չի՞ ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, Աղաբեկյանը պատասխանեց.

«Ես դեռ չեմ որոշել, եթե որոշում ունենամ, այդ մասին անպայման կհրապարակեմ, այս պահին  քաղաքականությամբ չեմ զբաղվում»։

Հարցին՝ արդյոք իր որոշումը կապ ունի 2020թ. Արցախում սպասվող նախագահական ընտրություններում իր հնարավոր թեկնածության առաջադրման հետ, Աղաբեկյանը պատասխանեց. «Այս պահին որևէ բանի հետ կապ չունի, սա իմ ցանկությունն է եղել»։

 Դիտարկմանը, թե շշուկներ կան, որ Հայաստանի իշխանությունների ճնշման արդյունքում է նման քայլի դիմել, Աղաբեկյանն արձագանքեց.

«Ոչ մի շշուկ չի ազդում իմ որոշումներ կայացնելու վրա. ոչ շշուկները, ոչ էլ բարձր ձայնով ասվածները չեն կարող ազդել իմ որոշման վրա»։

 Հարցին, թե այսուհետև ինչով է զբաղվելու, Աղաբեկյանը պատասխանեց.

«Չեմ ուզում հայտնի կայսեր պես ասել, թե կաղամբ եմ աճեցնում, եկեք Թաղլար՝  տեսեք,  մի բանով զբաղվում եմ»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ