News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ամերիկուհին, որի ամուսինը սպանել է իրենց 5 երեխաներին, խնդրել է դատարանին ամուսնուն մահապատժի չենթարկել: Ինչպես հայտնում է CNN-ը, Էմբեր Կայզերը 8 տարի ամուսնացած է եղել Տիմոտի Ջոնսոն-կրտսերի հետ: 2012 թվականին նրանք բաժանվել են, եւ Էմբերն առանց միջոցների եւ աշխատանքի է մնացել: Նա որոշել է, որ ավելի լավ կլինի, եթե երեխաներն ապրեն հոր հետ:

2014 թվականի օգոստոսի 28-ին նա սովորականի պես զանգել է իր երեխաներին, սակայն այս անգամ ինչ-որ բան այն չի եղել: Որդին խոսել է այնպես, կարծես խեղդվում է, լսվել են նաեւ մյուս երեխաների ձայները: Դրանից հետո ամուսինն անջատել է հեռախոսն ու չի պատասխանել զանգերին:

Ավելի ուշ կինն իմացել է, որ ամուսինը սպանել է 1-8 տարեկան 5 երեխաներին: Տղամարդը խեղդել է երեխաներին, նրանց մարմինները գցել աղբամանը:

Նա իրեն մեղավոր չի ճանաչել խելագարության պատճառով:

Դատախազները պնդում են, որ տղամարդը պետք է մահապատժի ենթարկվի, սակայն կինը խնդրում , որ ամուսնուն մահապատժի չենթարկեն:

Նա ասել է, որ չի ցանկանում, որպեսզի իր ամուսնու ընտանիքը զգա որդու կորուստը, ինչպես զգացել է ինքը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել