Տոլեդոյում տեղի ունեցած երկաթուղային աղետի պատճառով Մադրիդի իշխանությունները չեղարկում են չորեքշաբթի օրվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, հայտնում է «El País» պարբերականը։

Ավելի վաղ «ABC» պարբերականը տեղեկացրել էր, որ Իսպանիայում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։

«Մադրիդի իշխանությունները Տոլեդոյի երկաթուղային վթարի պատճառով չեղարկում են չորեքշաբթի օրվա բոլոր միջոցառումները»,- նշվում է հրապարակման մեջ։

Ընդգծվում է, որ երկրի 2027 թվականի բյուջեի հաստատմանը նվիրված մամուլի ասուլիսը նույնպես հետաձգվում է։