Հոկտեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 26 հասցեի դիմաց բախվել են 34-ամյա Նորայր Մ․-ի վարած «Opel» մակնիշի և 20-ամյա Նորայր Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով ուղևորներից 19-ամյա Դավիթ Ա․-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։