News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Շաբաթը մեկ անգամ մարդը մոտ 5 գրամ պլաստիկ է կուլ տալիս, ինչը հավասար է մեկ բանկային քարտի կշռին: Նման եզրահանգման են եկել Նյուքասլի համալսարանի գիտնականները, հաղորդում է Oane-ը:  

Նրանք մեջբերել են 50 հետազոտությունների արդյունքները: Պարզվել է, որ մարդիկ տարեկան շնչում եւ կուլ են տալիս մեծ քանակությամբ պլաստիկ: Կշռի միջին ցուցանիշը կազմում է 250 գրամ:

Պրոֆեսոր Տավա Պալանիսամին նշել է, որ հասարակությունը աստիճանաբար սկսում է մտածել միկրոպլաստիկի առկայության եւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին:

Վերջին հետազոտության արդյունքները մասնագետներին կարող են օգնել սահմանել մարդու առողջության վրա տոքսիկոլոգիական ռիսկերը: ԱՄՆ-ում մեծահասակ բնակիչը տարեկան մինչեւ 52 հազար վնասակար տարր է կուլ տալիս:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել