News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մահացել է 116-ամյա իտալուհին, որը համարվում էր Եվրոպայի ամենատարեց բնակիչը:

Ինչպես հայտնում է իտալական ANSA գործակալությունը, Ջուզեպպինա Ռոբուչչին մահացել է Պոջիո Իմպերիալե քաղաքում: Նա ծնվել է 1903 թվականի մարտի 20-ին: Ջուզեպպինան ապրել է 116 տարի եւ 90 օր:

Ռոբուչչին Եվրոպայի ամենատարեց մարդն էր: Նա ընդամենը երկու ամսով էր փոքր ճապոնացի Քեյն Տանակից, որը ծնվել է 1903 թվականի հունվարի 9-ին:

Նրան անվանում էին Նոննա Պեպպա: Նա ուներ 5 երեխա, 9 թոռ եւ 19 ծոռ: Նա ամուսնու հետ երկար տարիներ ղեկավարում էր տեղի բարերից մեկը, 2012 թվականին ստացել էր «պատվավոր քաղաքապետ» կոչումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ