News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիր Կառավարությանը առաջարկվել է, սակայն Կառավարությունը մինչեւ հիմա ոչ մի պատասխան չի տվել այդ ծրագրի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:

«Գործարանն այժմ սնանկ է ճանաչվել, սարքավորումներն աճուրդի են հանվել, աշխատողների աշխատավարձներն են վճարում: Էլ հույս չունենք, որ գործարանը մի օր կաշխատի, նախկին աշխատակիցներն էլ այլ աշխատանք են փնտրում: Կառավարությունն էլ ոչ մի քայլ չի անում»,-ասաց նա:

Հրաչ Թադեւոսյանը նշեց, որ իրենք ցույցեր չեն նախատեսում անցկացնել, քանի որ դրանք այլեւս արդյունք չեն տալու:

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել, գործարանի արտադրական սարքավորումները աճուրդի են հանվել:

Տպել
Ամենաշատ