News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

ՄԻՊ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․

«Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Վրաստանի գործընկերը՝ Նինո Լոմջարիան, տեղեկացրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել․ նա որևէ բողոք կամ այլ խնդիր չի ներկայացրել։

Մինաս Մինասյանի ազատությունից զրկվելու ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից մշտական կապի մեջ են եղել նրա մերձավոր ազգականների, այդ թվում՝ ծնողի հետ։

Վրաստանի գործընկերներն առանձին վարույթ են իրականացրել, այցելել են նրան ու անընդհատ կապի մեջ եղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ։

Արման Թաթոյանը շնորհակալություն է Նինո Լոմջարիային համագործակցության ու Հայաստանի քաղաքացու իրավունքների երաշխավորման ուղղությամբ ցուցաբերած հետևողականության համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ