News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ Բորիս Ջոնսոնը  քիչ հավանական է համարում առանց Brexit-ի պայմանների մասին գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու սցենարը:

Այս մասին նա հայտարարել է ConservativeHome պահպանողական տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ջոնսոնը նշել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում Բրիտանիայի կառավարության քաղաքականությունը ուղղված կլինի ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին Բրիտանիայի դուրս գալուն:

Պատասխանելով հարցին՝ նշանակում է դա արդյոք, որ կառավարության նոր կազմում չեն ընդգրկվի նախարարները, որոնք դեմ են առանց գործարքի Brexit-ին, նա ասել է.

«Չեմ կարծում, որ մենք կունենանք առանց համաձայնագրի արդյունք»:

Ընդ որում բրիտանացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ կառավարության անդամները պետք է հաշտվեն ԵՄ-ից ԱՀԿ պայմանների հիման վրա Բրիտանիայի դուրս գալու հետ:

Ջոնսոնի կարծիքով Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների տրամադրությունները փոխվում են, դրա համար լիովին հնարավոր է, որ նրանք չեն աջակցի Brexit-ի հերթական հետաձգումը:

«Ես հանձնառու  եմ, որպեսզի   Բրիտանիան հոկտենմբերի 31-ին դուրս գա ԵՄ-ից: Եվ ես շատ քիչ հավանական եմ համարում, որ խորհրդարանը կցանկանա հետաձգել այդ հարցի լուծումը», - հավելել է նա:

Հունիսի 7-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես տեղեկացրել էր Պահպանողական կուսակցության 1922 կոմիտեին թորիի առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին, ինչը իշխող քաղաքական ուժին առիթ էր տվել  նոր ղեկավարի ընտրության քարոզարշավի մեկնարկի համար: Պահպանողականների առաջնորդի ընտրության եզրափակիչ են դուրս եկել Բորիս Ջոնսոնը եւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Թորիի նոր առաջնորդի անունը հայտնի կդառնա հուլիսի 23-ին եւ հաջորդ օրը նա պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ