News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության ղեկավարները նախազգուշացնում են, որ առեւտրային տարաձայնությունները ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ վնասում են գլոբալ տնտեսությանը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մեծ քսանյակի» ղեկավարները Օսակայում գագաթաժողովն անցկացնում են անհնագիստ աշխարհում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի եւ Իրանի միջուկային պարտավորությունների շուրջ լարվածության պատճառով, որոնք սպառնում են մթագնել այլ հարցերի վերաբերյալ բանակցությունները, ինչպիսին են կլիման եւ թվային տնտեսությունը։

Բոլորն անհամբեր սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպմանը, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք ԱՄՆ-ը լրացուցիչ տուրքեր կմտցնի չինական ապրանքների ներմուծման վրա։

«Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրային հարաբերությունները բարդ են, դրանք նպաստում են համաշխարհային տնտեսության դանդաղմանը»,- մամուլի ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ «Մեր բանակցություններում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստանի իշխանությունների հետ ես ուշադրություն եմ հրավիրել այն վնասակար ազդեցության վրա, որն առաջ է բերում այդ վիճելի հարցը»։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, որպեսզի բարեփոխվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը եւ ստեղծվեն հավասար խաղի պայմաններ։

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Իրանը խախտում է միջուկային պարտավորությունները, նա ասել է, որ Եվրամիությունը կշարունակի հետեւել դրան։ «Մենք համառորեն կոչ ենք անում Իրանին շարունակել կատարել բոլոր պարտավորությունները միջուկային գործարքի գծով, եւ մենք լրջորեն ենք վերաբերվում նրա կողմից պարտավորությունների ցանկացած խախտմանը»,- ասել է Տուսկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ