News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը երկարացրել է Հյուսիսային Կորեայի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ մտցված պատժամիջոցների գործողության ժամկետը, ասվում է ԵՄ Խորհրդի մամլո ամփոփագրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես նշվում է փաստաթղթում, ԵՄ Խորհուրդը վերանայել է սեփական պատժացանկն այն անձանց դեմ, որոնց ակտիվները սառեցվել են եւ սահմանափակվել է տեղաշարժի իրավունքը։ ԵՄ պատժամիջոցները, որոնք մտցվել են անհատական կարգով, գործում են 57 մարդու եւ ինը իրավաբանական անձանց դեմ։

ԵՄ պատժացանկում կան նաեւ 80 ֆիզիկական եւ 75 իրավաբանական անձինք, որոնք հիշատակված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերում։

Պատժամիջոցները մտցվել են Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու գործունեության հետ կապված։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել