News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանը դատական հայց է ներկայացրել Մեղրիի նախկին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի դեմ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Հայցվորը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին՝  հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքի և զրպարտության համար և փոխհատուցել պատվի և արժանապատվության պատճառված վնասը։

NEWS.am–ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը հայտնեց, որ հայցի համար հիմք է հանդիսացել հունիսին տեղի ունեցած մամլո ասուլիսում Արշավիր Հովհաննիսյանի կողմից իր վստահորդի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները, որոնք հունիսի 16–ին հրապարակվել են «Սյունյաց աշխարհ» մարզային թերթում։

Նշենք, որ Նարեկ Աբգարյանը Հովհաննսիյանի վերաբերյալ քննված քրեական գործով քննիչն է եղել։ Նախկին քաղաքապետն  ասուլիսի ընթացքում անդրադարձալ է Աբգարյանի գործողություններին։

Գործով երրորդ անձ է ներգրավվել «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ–ն։

Հայցադիմումը դատարանը ստացել է հուլիսի 16–ին, գործը մակագրվել է Սյունիքի մարզի դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանին։

Նշենք, որ Մեղրիի նախկին քաղաքապետի վերաբերյալ գործը ներկայումս քննվում է Սյունիքի մարզի դատարանում։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արշավիր Հովհաննիսյանը, զբաղեցնելով Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, իր տեղակալ Վ.Սարգսյանի հետ նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ կատարել է գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու համայնքի օրինական շահերին:

Հովհաննիսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ