
Այս հանգստյան օրերին ԱՄՆ-ում ամպրոպները թողել են հազարավոր բնակիչների առանց էլեկտրականության, հաղորդում է Fox News-ը:
Մասնավորապես, եղանակային վատ պայմանների հետեւանքով տուժել են արեւմտյան Միչիգան եւ Վիսկոնսին նահանգների բնակիչները:
Ամպրոպն ուղեկցվել է փոթորկով, որն ուրբաթ եւ շաբաթ տարածվել էր Հարավային Դակոտայից ու Մինեսոտայից դեպի Վիսկոնսին եւ Միչիգան:
Մոլեգնած տարերքի հետեւանքով կիրակի առավոտյան հոսանքազրկվել է ավելի քան 564 000 մարդ: