News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «լիցքավորվում» է, որ նախապատրաստվի հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից դուրս գալուն համաձայնագրի առկայության դեպքում կամ առանց դրա, գրում է The Guardian-ը:

Նոր վարչապետն ամբողջ կառավարությանն ուղարկել էր տարբեր թերթերին եւ հեռուստաալիքներին հարցազրույց տալու այս հանգստյան օրերին, ինչը դարձել էր հանրային արագ հարց ու պատասխանի մի մասն առանց գործարքի ԵՄ կազմից դուրս գալու հեռանկարների հարցի շուրջ:

Ինչպես նշում է պարբերականը, նախարարները պետք է հասցնեն «մեսիջն» այն մասին, որ Մեծ Բրիտանիան կհրաժարվի համաձայնագիր կնքել, քանի դեռ ԵՄ-ը չի բացառել դրանից իռլանդական բեքստոպի մասին դրույթը:

Մեծ Բրիտանիայի կառավարության քարտուղարության նոր ղեկավար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ կառավարությունը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ Մեծ Բրիտանիան կարող է իրականացնել բրեքզիթը հոկտեմբերի 31-ին ԵՄ-ի հետ առանց որեւէ գործարք կնքելու, եւ դա բավականին իրատեսական հեռանկար է, քանի որ ԵՄ-ի առաջնորդները դեռեւս չեն հրաժարվել բեքստոպը բացառելու մտքից:

Իր հերթին նոր կանցլեր Սաջիդ Ջավիդը Sunday Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բրիտանիան այս շաբաթ կստանա զգալի չափով լրացուցիչ ֆինանսավորում հոկտեմբերի 31-ին ԵՄ կազմից գործարքի կնքմամբ կամ առանց դրա դուրս գալու համար:

Նրա խոսքով՝ հավելյալ ֆինանսավորումը կուղղվի խոշորագույն հանրային արշավներից մեկին, որը կհավաստիացնի, որ մասնավոր անձինք եւ գործարարները պատրաստ են բերքզիթին առանց համաձայնագիր կնքելու:

Իսկ Ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է, որ ինքը կդադարեցներ ԵՄ քաղաքացիների կամ աշխատանք ունեցողների համար մուտքի ավտոմատ իրավունքն ակնառու գիտնականներին, ակադեմիկոսներին եւ բարձր որակավորում ունեցող աշխատակիցներին նախապատվություն տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ