The National Interest-ի տեսաբան Փոլ Պիլարը բացատրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի անարդյունավետությունը:
Նրա կարծիքով դիվանագիտության հետընթացը, որը տեղի է ունենում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ժամանակ տարբեր դրսեւորումներ ունի: Խոսքը նաեւ դեսպանների կարեւոր պաշտոններին չորակավորված պաշտոնյաներին նշանակելն է եւ այն համաձայնագրերից հրաժարվելը, որոնք կնքվել էին նախորդ վարչակազմերի ժամանակ:
Փակուղային իրավիճակներից մեկը վերաբերում է Իրաքին, որտեղից երկրի դիվանագիտական անձնակազմի կրճատում է տեղի ունեցել: Ներկայումս դիվանագետների վերադարձը հնարավոր չէ, քանի որ սա կընկալվի որպես նշան, որ երկու երկրների միջեւ լարվածությունը թուլացել է:
Նշվում է, որ դիվանագետներին երկրից հետ կանչելու մասին որոշումը նշանակում է նրանց տաղանդների ոչնչացում, քանի որ Իրաքի հետ պատերազմից հետո տարածաշրջանում Վաշինգտոնի կողմից ստեղծված դեսպանական համալիրը կկործանի: Թրամփի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը Իրաքի ազդեցության կրճատումն է, սակայն երկրում դիվանագետների թվի նվազեցումն այդ նպատակին հասնելու արդյունավետ միջոց չէ:
Բացի այդ, Վաշինգտոնի սխալ քայլերին ավելանում է նաեւ այն, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում մեծացնում է իր ռազմական ներկայությունը: Իրաքում ստեղծված իրավիճակը ոչ միայն դժվարացնում է երկրում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը, այլեւ խորհրդանշում է մեծ խնդիր, հաղորդում է
Gazeta-ն: