News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքացիներից շատերը նույնիսկ տեղյակ չեն այն վտանգների մասին, որոնք սպառնում են սննդամթերքից, կենդանիների հետ շփումից. Եի երբ դեպքերը թաքցնում են, ոչ մի բացատրություն չի տրվում, դա բերում է հիվանդությունների էլ ավելի տարածմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

«ՍԱՏՄ պետն ասում է՝ մենք մեղավոր չենք, մեղավոր է սպառողը, որ վատ միս է գնում: Սա ընդունելի մոտեցում չէ: Դա նույնն է, որ մի տեղ հանցագործություն տեղի ունենա, ոստիկաններն ասեն՝ այդտեղով մի անցեք, որ ձեզ չվնասեն: Սա նշանակում է ոչ պատասխանատու կառավարում:

Ո՞վ պետք է պատասխան տա, որ չստուգված միս են վաճառում: ՍԱՏՄ պետն ասում է՝ ես հեքիաթ եմ համարում միսը մարգանցովկայով լվանալու մասին լուրերը: Իրականում մարգանցովկան մսի եւ գույնն է տեղը բերում, եւ հոտն է հանում: Դա շատ տարածված մեթոդ է: Իսկ միգուցե տանեք միսը ստուգե՞ք»,-ասաց նա:

Անդրադառնալով բրուցելոզի դեպքերին, Գրիգորյանն ասաց. «Ցավալի է, որ ՍԱՏՄ պետը հայտարարում է, որ բրուցելոզն այն հիվանդությունը չէ, որ համաճարակ հարուցի: Սա գիտելիքների պակաս է: Սա նաեւ փորձ է հասարակության զգոնությունը թուլացնել, որ աղմուկ չբարձրանա:

Իրականում բրուցելոզի համաճարակին մարդկանց շրջանում նախորդում է բրուցելոզի անասաճարակը կենդանիների շրջանում:

Հիմա բոլոր մարզերում սպորատիկ հիվանդության բռնկումները կան, բայց այդ բոլորը կոծկվում է:

Երբ մենք ահազանգում ենք, որ կոնկրետ վայրերում տեղ կա նյուկասլյան հիվանդություն, միանգամից ՍԱՏՄ-ից հայտարարում են, որ ոչ մին հիվանդություն չկա, այդ «փորձագետները» ապատեղեկատվություն են տարածում: Դրանից երեք օր անց հայտարարում են, որ մեկ դեպք է հայտնաբերվել: Դա համարվում է հատուկ վտանգավոր հիվանդություն եւ այն երբեք չի լինում մեկ դեպք»,-ընդգծեց ՍԱՊԾ նախկին պետը:

Նա ընդգծեց, որ Տավուշի եւ Լոռու մարզերում ունենք աֆրիկյան ժանտախտի ստացիոնար օջախներ, որոնք ժամանակ առ ժամանակ բացվում են. «Երբ մարդկանց ասում ես՝ վտանգ չկա, մարդիկ կենդանիներին չեն պահում գոմերում, տանում են արածացնելու եւ հիվանդությունը տարածվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ