Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը, որ կայանալու է շաբաթ, հեռարձակվելու է Երեւանի կենտրոնի մեծ էկրանից: Այդ մասին հաղորդել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում (http://www.facebook.com/Karen.Karapetyan):
«Մարտի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում (Սայաթ–Նովա 1/1) մեծ էկրանի վրա կարող եք դիտել Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը։ Մաղթենք մեր տղաներին հաղթանակ, իսկ այդ հաղթանակը տոնելիս՝ մեզ բարի ժամանց»,- գրել է քաղաքապետը:
Նշենք, որ հանդիպումը մեկնարկելու է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, մարտի 26-ին, ժամը 18-ին:
Ռուսաստանի հավաքականը գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը` 9 միավորով: Հայաստանը Իռլանդիայի եւ Սլովակիայի հավաքականների հետ միասին ունի 7-ական միավոր:





























