News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում իշխանությունը յուրացնելու հատկանիշներով որպես կասկածյալ ներգրավված ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ՝ հոկտեմբերի 22–ին հարցաքննվել է։

Մեզ հետ զրույցում Բաբլոյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ  քննության այս փուլում դեռեւս ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանությունից։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝  Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ