News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի զրուցակիցն է GPARTNERS իրավաբանական գրասենյակի իրավաբան Սարգիս Գրիգորյանը։

Պարոն Սարգսյան, ի՞նչ դիրքորոշումներ է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ներկայացրել ՄԻԵԴ և ի՞նչ բովանդակությամբ։

Անցյալ շաբաթ` նոյեմբերի 8-ին, մենք ներկայացրեցինք մեր գրավոր դիրքորոշումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական վարույթի շրջանակում, որի հարուցման համար դիմել էր Սահմանադրական դատարանը` Եվրոպական կոնվենցիայի թիվ 16-րդ արձանագրության հիմքով։ Պետք է հիշեցնեմ, որ մենք միջնորդել էինք Ստրասբուրգի դատարան` խնդրելով ընձեռել հնարավորություն՝ ներկայացնելու մեր իրավական փաստարկները Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ։ Մեր միջնորդությունը բավարարվել էր ՄԻԵԴ-ի կողմից։ Այսպիսով` մեր դիրքորոշումը շատ հստակ է և հետևյալն է` (1) 300.1 հոդվածը-ը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (հակասահմանադրականության աստիճանի) և (2) չի կարող կիրառվել հետադարձության ուժով, որոնք հստակ սահմանված են թե՛ Եվրոպական կոնվենցիայով և թե՛ Սահմանադրությամբ։ Օրինակ`Կոնվենցիայի 7-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական օրենսդրության համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որը ընդունվել է 2009 թվականին, իրենից ենթադրում է որակապես նոր հանցակազմի առկայություն՝ առանց համակցելու նախկինում գործող 300-րդ հոդվածի հետ։ Այսինքն` 300.1-րդ հոդվածն իրենից ներկայացնում է որակապես նոր հանցագործություն՝ նոր հանցակազմի տարրերով, և համեմատությամբ 2008 թվականի նորմի, այն պարունակում է և՛ բովանդակային և՛ ձևական այնպիսի էական փոփոխություններ, որոնք դրա կիրառումը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ դարձնում են անհնարին՝ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետադարձ ուժի արգելքի հրամայականով պայմանավորված: Ավելին, մյուս փաստարկը, որը ներկայացվել Եվրոպական դատարանին, այն է, որ 300.1-րդ հոդվածը չի հարմոնիզացվել 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններին: Այս իրավական փաստարկները նաև ներկայացվել են ներպետական դատական ատյաններում, սակայն չեն ստացել իրավական լուծում։ Հստակ է, որ ներկայումս Քոչարյանի նկատմամբ կիրառվում է կամընտրական արդարադատություն: Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ օրենսդիր, գործադիր, դատախազական և դատական մարմինների, ունեցել է հստակ և հետևողական դիրքորոշում՝ 2008թ. Մարտի մեկի դեպքով ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կիրառման անհնարինության վերաբերյալ (նոր օրենքի հետադարձ ուժի անթույլատրելիության հիմնավորմամբ): Այս մոտեցումը ոչ թե պարզապես դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազների դիրքորոշումն էր, այլև ՀՀ-ի պետականորեն կայուն ձևավորված դիրքորոշումը: Ինչպե՞ս են արձագանքում եվրոպական կառույցները: Նոյեմբերի 7-ն նաև հանդիպեցինք ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ և ներկայացրինք դատարանների նկատմամբ ընթացող ճնշումները և միջամտությունները։ Հանձնակատարի գրասենյակը տեղեկացրեց, որ սկսած սույն թվականի մայիս ամսից` նրանք ուշիուշով հետևում են «Մարտի 1-ի» գործի դատավարությանը և Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Հանձնակատարի գրասենյակի ուշադրությանը ներկայացրեցինք այն կոնվենցիալ խախտումները, որոնք շարունակում են կիրառվել Քոչարյանի նկատմամբ։ Ներկայացրեցինք նաև մեր իրավական հիմնավորումները, որ Հայաստանի երկրորդը նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է 2012 թվականի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի թիվ 1900(2012) բանաձևի համաձայն, քանի որ նրան ազատությունից զրկումը կիրառվել է Կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ և քաղաքական շարժառիթներով պայմանավորված։ Ավելին, Հանձնակատարի գրասենյակը տեղեկացրեց, որ նախատեսվում է իրականացնել փաստահավաք այց Հայաստան` գնահատելու դատական իշխանության անկախության ներկա իրավիճակը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քոչարյանի աջակիցների քրեական գործը մակագրվել է Արմինե Մելիքսեթյանին
Գործը դատարանում է...
Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Լուսինե Աբգարյանին
Pաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը…
1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին. Ռոբերտ Քոչարյան. Hraparak.am
Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «Պողոսների» թերաժեք հոգեվիճակի մասին…
Սարգիս Օհանջանյանը ազատ արձակվեց. նրան ՔԿՀ–ի մոտ դիմավորեց Լեւոն Քոչարյանը
Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը ազատ արձակվեց...
Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանի՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը
Վերանայման վարույթ հարուցելը մերժել է...
Քոչարյանի փաստաբանը դատավոր Պապոյանի ինքնաբացարկը կապում է դատական համակարգի վրա աննախադեպ ճնշման հետ
Արամ Օրբելյանը Պապոյանի ինքնաբացարկը կապում է դատական համակարգի վրա ճնշման հետ...