News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝  երեկ Հատուկ քննչական ծառայությունում շուրջ վեց ժամ հարցաքննել են Նոտարական պալատի նախկին ղեկավար Ալվարդ Մելքոնյանին:

Իրավապահ համակարգի մեր աղբուրի փոխանցմամբ՝ քննիչները փորձել են Մելքոնյանից ստանալ ցանկալի ցուցմունք՝ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման նոր հիմքեր ստեղծելու համար։ Նշենք, որ Փանոսյանն անցյալ շաբաթ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ալվարդ Մելքոնյանը Հայաստանի պատմության մեջ միակ նոտարն է, որը կատարած էական խախտումների համար նախ հեռացվել էր Նոտարական պալատի ղեկավարի պաշտոնից, ապա Հրայր Թովմասյանի ներկայացված հայցադիմումի հիման վրա դադարեցվել էին Ալվարդ Մելքոնյանի՝ որպես նոտարի լիազորությունները։

Ալվարդ Մելքոնյանը հենց այն նոտարն է, որը վավերացրել էր Արամի փողոցում գտնվող նորակառույց շենքի նույն բնակարանի վաճառքը չորս տարբեր մարդկանց: Մելքոնյանի թույլ տված ապօրինության արդյունքում շուրջ 70 բնակարանն ավելի քան չորս հարյուր հոգու էր վաճառելու։ Ավելին, տարիներ շարունակ ղեկավարելով նոտարական պալատը՝ վերջինիս հաջողվել էր Երևան քաղաքում նոտարներ դարձնել իր քրոջ դստերն ու  եղբոր կնոջը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվարդ Մելքոնյանը պատրաստակամություն է հայտնել  ստորագրել ցանկացած ցուցմունքի տակ, միայն թե Թովմասյանից վրեժխնդիր լինի:

Տպել
Ամենաշատ